-
Ադրբեջանը կիրակի օրն աննախադեպ ինտենսիվությամբ գնդակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին, քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
-
Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Բիլդին» հարցազրույցում:
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խիստ վրդովեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որ սիրիացի հարյուրավոր վարձկաններ Թուրքիայի նախաձեռնությամբ տեղափոխվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար:
-
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր ՀՀ տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, դրանք որակելով հերթական կեղծիք։
-
«Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին»։
-
Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսկումը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ ուժեղացրեց վախը Եվրոպայի ու Ասիայի սահմանին առավել մասշտաբային կոնֆլիկտից: Սեպտեմբերի 27-ից, երբ խորհրդային երկու նախկին հանրապետությունների միջև սկսվել են մարտերը, կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ:
-
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ստեղծվել է Թուրքիայի ու Հունաստանի միջև ռազմական կոնֆլիկտների կանխման մեխանիզմ Արևելյան Միջերկրականում՝ իր աջակցությամբ՝ գրում է Sözcü-ն:
-
Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նամակ է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խորը վշտակցություն հայտնելով տարածաշրջանում մարդկային կյանքերի ողբերգական կորստի կապակցությամբ:
-
Հաղթանակը ծանր է տրվում, Եռաբլուրը, ցավոք, մեծացնում է իր տարածքները, բայց 50,100, 1000 տարի հետո էլ հիշվելու է հաղթանակը ու նրանք, որ կյանքը տվեցին հաղթանակի համար: