-
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը՝ կիրակի լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
-
Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան «ապատեղեկատվություն» է անվանել լուրը, թե Վրաստանի տարածքով իբր զենք և զինամթերք է փոխադրվում Ադրբեջան:
-
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական անձանց թվում կան մարդկային կորուստներ՝ ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
-
Այսօր Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
-
Ժամը 12:00-ի սահմանում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են Ադրբեջանի երեք ինքնաթիռ, երկու տանկ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
Հընթացս թեժացող պատերազմ շատ հայ օգտատերեր ու տարբեր հայկական կազմակերպություններ հարցեր են ուղղում Իսրայելի հայկական համայնքին, թե ինչո՞ւ հայերը զանգվածային ցույցեր չեն կազմակերպում՝ դադարեցնելու այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: ՀՀ ԱԳՆ-ն հետ է կանչել դեսպանին:
-
Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների իրագործում չի իրականացվել դեռևս՝ ասել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը` արձագանքելով Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե Հայաստանի տարածքից իրականացվել են ադրբեջանական բնակավայրերի հրթիռակոծումներ:
-
Այսօր, հենց դուք՝ լավագույններից լավագույններդ գնում եք պաշտպանելու հայրենի հողը, մայրերին, կանանց, երեխաներին՝ Մեծ Հայաստանի և Արցախի: Այսօր աղոթում են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր մայրերը: Վերադարձե՛ք առողջ և անվնաս: Մայրական օիրհնությունը Ձեզ»,-իր մաղթանքում նշել է օպերային երգչուհին:
-
«Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Թոմաս Լեխ Բուչեքը Change.org կայքում ստորագրահավաք է սկսել, որով առաջարկում է մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ: Ստորագրահավաքին արդեն միացել է 3100 մարդ: