-
-
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերջին 5 տարիներին ուշիուշով հետևել է Ադրբեջանի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա ԼՂ ուղղությամբ զինված վերջին ագրեսիայի նախապատրաստումն է եղել.
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Ջազիրա»-ին հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի մեծ դերակատարում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, քան մյուս միջնորդ երկրները։
-
ԵՄ-ն պետք է դադարեցնի Թուրքիայի հետ ասոցացման բանակցությունները և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի Հունաստանի հետ ծովային վեճի, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների պատճառով՝ ասել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
-
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ անգամ գրառում է արել սոցցանցերի իր էջերում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը` միջամտել դադարեցնելու հայերի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռամական գործողությունները:
-
AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից:
-
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս պահին առաջնագծում է։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
-
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները հետ կանչելու մասին Անկարային տված խոստումները չկատարվեն, ինքը կանի, ինչ անհրաժեշտ է:
-
Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
-
Անկարան պատասխանատու է սիրիա-թուրքական սահմանով ահաբեկիչների հեշտ տեղաշարժի համար, իսկ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների տեղափոխման հաղորդագրությունները պահանջում են միջազգային արձագանք: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը: