-
Աշխարհին պատուհասած համաճարակի օրերին Թուրքիան ու Ադրբեջանը, արհամարհելով ընդունված ու չընդունված մարդկային բոլոր օրենքները, հարձակվեցին Արցախի վրա։ Համառ մարտերում հայկական զինուժը վստահորեն դիմակայում է թուրք-ադրբեջանական տանդեմին։
-
Երեկ Արցախի Մարտունի քաղաքում, ադրբեջանական զինուժի հերթական հրետակոծությունից հետո, բեկորային վնասվածք է ստացել «Իրատեսի» քաղաքական բաժնի լրագրող ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ, որի հետ ավելի ուշ մեզ հաջողվեց հեռախոսակապ հաստատել և տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին:
-
-
Երեկ ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկվել է ղարաբաղյան պատերազմը։ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման ծայրահեղ վտանգը:
-
2020-ի սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որով հորդորել էր իր քաղաքացիներին հեռու մնալ Հայաստան-Ադրբեջան սահմաններից։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։
-
Ադրբեջանական ագրեսիայի օրերին աննախադեպ համախմբում տեղի ունեցավ հանրության տարբեր շերտերում։ Մարդիկ կամավորագրվում էին՝ սահման մեկնելու‚ հայրենի սահմանները պաշտպանելու համար՝ հասկանալով‚ որ կենաց-մահու կռիվ է‚ և յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա այդ պայքարում։
-
Ամեն պատերազմ ունի իր յուրօրինակությունը, սկիզբն ու ընթացքը, ավարտի նախապայմանները: 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվածը առանձնահատուկ պատերազմ է դարձնում ոչ միայն փաստը, որ մենք մենակ կռվում ենք Թուրքիայի (բնակչությունը 2019-ին՝ 83154992) ու Ադրբեջանի (բնակչությունը 2019-ին՝ 10490428) դեմ, այլև պատերազմի նպատակը:
-
Թուրքիային պետք է զսպել: Եթե Ռուսաստանը չզսպի Թուրքիային, ապա նա չի էլ հասցնի անգամ աչքը թարթել, երբ ոչ միայն Ադրբեջանը, այլև Ղրիմը թուրքական նահանգ կդառնան: Միայն հիմարն այդքան բան չի հասկանում:
-
Հայաստանն ունի բարոյական իրավունք Արցախը ճանաչելու որպես անկախ պետություն։ Սա շատ լավ պահ է որոշակի թեստավորում անելու համար, այսինքն` չբավարարվել միայն խոսքերով, անել գործնական քայլեր։
-
...թե այս օրերին ժամանակին միջազգային կառույցների հետ աշխատած, տարբեր բարեկամական խմբերում ընդգրկված նախկինները՝ «սևերը», դրսի հետ ակտիվ աշխատանքներ են տանում, բոլոր խողովակներով ներկայացնում սահմանային իրավիճակը, ադրբեջանա-թուրքական հարձակման ողջ պատկերը և հայկական կողմի հստակ մոտեցումը։