-
Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածում են ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ մարտական դիրքերի ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը՝ հայտնում է Ջոնս Հոպկինսի համալսարանը՝ COVID-19- ից մահերի թիվը հասել է 1 000 555-ի: Ամբողջ ժամանակահատվածում 33 273 720 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 23 056 480-ին հաջողվել է ապաքինվել:
-
Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ 49 901 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 327-ով։
-
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը մտահոգված են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ ասված է նախարարների համատեղ հայտարարության մեջ:
-
Վարդենիսում հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսում, նախնական տեղեկություններով, մարդիկ չեն եղել և վիրավորներ չկան՝ ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
-
Ուրուգվայի կառավարությունը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, ասված է Արտաքին հարաբերությունների նախարարության հայտարարությունում:
-
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում», - ասված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում:
-
«Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո», - գրում է The Guardian-ը: Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում, հաղորդում է Reuters-ը:
-
Շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով, լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են Օմարից մինչև Արաքս, երեկ ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: