-
Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլև արտաքին հարաբերություններում։ Մեզ պատմեցին, որ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ զրույց է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ռուսաստանի դեսպանի միջև։
-
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքում գրել է. «Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու, քանի որ հակված եմ ժամանակս ու ռեսուրսներս ավելի արդյունավետ օգտագործել: Մեր երկրի առջև այսօր ծառացած են խնդիրներ, որոնք օր առաջ անհրաժեշտ է լուծել:
-
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը:
-
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել։ Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նկատել է, որ յուրաքանչյուր նոր անդամը նոր ուժ է տալիս քաղաքական միավորին, իսկ այդ առումով «Հայրենիք»-ն ամեն օր է ուժեղանում։
-
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 244-ով՝ հասնելով 47154-ի, գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
Այսօրվանից Իսրայելը 3 շաբաթով կրկին լոկդաուն հայտարարեց, երկրով մեկ նորից խիստ սահմանափումներ են մտցվել՝ կտրուկ ավելացել են կորոնավիրուսի դեպքերը։ Իսրայելի բնակիչներին տնից 500 մետրից ավելի հեռանալը արգելվում է։ Բացառությունները վերաբերում են աշխատավայրերին, որոնք չեն փակվել։
-
Սպասել և նայել: ԱՄՆ նախագահի ընտրություններից 50 օր առաջ Իրանը՝ ԱՄՆ-ի երդվյալ թշնամին, սպասողական դիրք է ընդունել՝ հույսով, որ ընտրողները կփակեն Դոնալդ Թրամփի էջը, որ 2015-ի միջազգային միջուկային գործարքից դուրս գալուց հետո խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի տնտեսության նկատմամբ՝ գրել է Ժորժ Մալբրյունոն Le Figaro-ում:
-
Կարո՞ղ է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը նշանավորել «ուղեղի մահը» ֆրանս-ռուսական մերձեցման, որ անցած տարվանից սկսել է Էմանուել Մակրոնը՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, նշանակում է, որ նա չի տիրապետում հանրային տրամադրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը։
-
Թուրքիայի իշխանությունները վշտացած են Լիբիայի Ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի պաշտոնաթող լինելու պլաններից՝ ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: