-
Քվեարկության արդյունքների համաձայն՝ Յոսիհիդե Սուգայի թեկնածությունը պաշտպանել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի 465 անդամներից 314-ը:
-
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, նրան անվստահություն հայտնելու հարցն ամենաբնական պահանջն է հանրության կողմից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
-
Այս պահին աշակերտների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված, ԿԳՄՍ նախարարի խոսքով, լուրջ դժգոհություններ չեն ստացվել: Նա նաև նշեց, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ 6000 թեստավորման արդյունք կա:
-
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Քայլ արա, դուխով հեռացիր» պաստառի հետ լուսաննկար են հրապարակել։ Պաստառը «նվիրված» է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որն Աժ է բերել ԼՀԿ խմբակցությունը։
-
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 257-ով՝ հասնելով 46376-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 29.5 միլիոնից, զոհերի թիվը մոտենում է 935 000-ին, բուժվել է 20 միլիոնից ավելի մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
-
ԵՄ-ն չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ և ավարտում է նրա ռեժիմի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների նախապատրաստումը՝ Եվրախորհրդարանի նստաշրջանում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
-
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում սեպտեմբերի 17-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա «Արվեստի կառավարում և հանրայնացում» խորագիրը կրող դասընթաց։
-
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պատգամավորը ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրական մի նախաձեռնություն, որի նպատակն է՝ ավելացնել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը:
-
New York Times-ը, հղում անելով Գերմանիայի անվտանգության ծառայությունների անանուն ներկայացուցչին, հաղորդել է, որ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստան վերադառնալու ցանկությունը և մերժել ՌԴ իշխանությունների համատեղ հետաքննության առաջարկը: