-
Աժ-ն ՍԴ դատավորների թեկնածուների ընտրությունները կանցկացնի սեպտեմբերի 15-ին։ Պատգամավորները նրանց ընտրելու են փակ գաղտնի քվեարկությամբ։ ՍԴ դատավորի թեկնածուներն են Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը։
-
ԱԺ նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Էդգար Շաթիրյանին մեղադրեց կեղծ հայտարարագիր ներկայացնելու, նախկին իշխանություններին ծառայելու մեջ։
-
Արձակուրդում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է գործնական հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Նա այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն:
-
ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թեկնածու Երվանդ խունդկարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու մտքին:
-
Մտահոգիչ է, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները որևէ մասնակցություն չեն ցանկանում ունենալ Սահմանադրական դատարանի նորացման գործընթացին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների ընտրության գործընթացին։
-
Նախորդ գործընթացն իր արդյունքներով և ներկայիս գործընթացն իր արդյունքներով տարբեր են՝ խորհրդարանում հայտարարեց ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ինչո՞ւ համաձայնեց կրկին առաջադրվել: Պատգամավորը ավելի շատ կցանկանար իմանալ, թե ինչ հոգեբանական վիճակում է ՍԴ դատավորի թեկնածուն:
-
Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլարի պետական վարկ կհատկացնի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
-
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ ՀՀ ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020-ի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ:
-
Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամադ ալ-Տայիբի հետ։
-
Կառավարության դեմ ամեն օր ալիք է բարձրանում, Իջևանում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։