-
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Միջերկրական ծովում քաղաքականության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունն ուղղված Թուրքիայի ղեկավարությանը, մասնավորապես` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
-
Իրանում սկսվել է Մեջլիսի ընտրությունների երկրորդ փուլը, հայտնում է ISNA գործակալությունը: Անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել մեկ կամ երկու ժամով: Կամարտահայտության արդյունքով պետք է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները:
-
Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
-
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից՝ ֆեյսբուքում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
Կառավարության դիմաց դարձյալ բողոքի ցույց է: Այսօր էլ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն են բողոքում: Խնդիրը մարզպետի որոշումն է, որով վերականգնվել են նախկին գյուղապետի իրավունքները:
-
Սեպտեմբերի 12-15-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
-
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 177-ով՝ հասնելով 45503-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
Ուղիղ կես տարի առաջ՝ 2020-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն բնութագրեց նոր կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ի բռնկումը համաշխարհային համաճարակ կամ համավարակ՝ պանդեմիա:
-
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը RTS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներողություն են խնդրել իրենից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման համար:
-
Վաղուց հայտնի է, որ Ռուսաստանը տառապում է բոլոր ժամանակների ամենամեծ ու անփառունակ կորստի ֆանտոմային ցավից, որ ստիպված էր ապրել սովետական կայսրության փլուզման պատճառով: