-
Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել 2-3 օր առաջ, շնորհավորել եմ 60-ամյակի կապակցությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շինարարության ընթացքին հետևելու նպատակով շինհրապարակ են այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը‚ Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Արամ Գուգարացը։
-
Արցախի անկախության հռչակման օրը նախագահ Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը և ուշագրավ հայտարարություն արել, այն է՝ «Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի պայմանագրի ստորագրման աշխատանքները սկսված են։
-
Նայեցի ԱԳՆ խոսնակի ասուլիսը ու չէի հասկանում Zombi TV, Nikoli Dzayn, Purk Channel և այլ նմանատիպ ալիքներ եմ նայում youtube-ում, թե պաշտոնական միջոցառում։
-
Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում Արցախի պետականության ընկալման հետեւողական խեղումը ստիպում է ինձ երկրորդ հայկական պետության ծնունդյան օրը դիտարկել նրա գոյության վերարժեւորման առիթ։
-
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ։
-
Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 2-ին, կինոյում ներդրման համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» հատուկ մրցանակը կշնորհվի բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնին:
-
Երևանի քաղաքապետարանը 150 մլն դրամ կուղղի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը՝ Ֆեյսբուքում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
-
Ավստրիայում ձերբակալել են ենթադրյալ թուրք լրտեսի, որը հետևել է Թուրքիայի նախագահ Էրդողանի քննադատներին՝ հայտարարել է ՆԳ նախարար Կառլ Նեհամերը:
-
Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 197 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 075-ի: