-
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին՝ հրամանագիրը ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, մենք ևս մենք անգամ կհաստատենք մեր երկրի ժողովրդավարությունը»,- հայտարարել է նա:
-
Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն:
-
Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի Le Monde-ը հարցազրույց է հրապարակել Սվետլանա Տիխոնովսկայայի հետ: Նա հայտարարել է, որ իրավունք չուներ դադարեցնել պայքարը՝ Բելառուսում կատարվողը անվանելով «գիտակցության հեղափոխություն»:
-
Պանդեմիայից հետո Ֆրանսիայի տնտեսության վերագործարկման 100 միլիարդ եվրոյի ծրագիրը կներկայացվի սեպտեմբերի 3-ին՝ հաղորդել է վարչապետ Ժան Կաստեքսը՝ խոստանալով ֆրանսիացիներին հարկերի նոր իջեցում 10 միլիարդ եվրոյով, իսկ մշակույթին լրացուցիչ 2 միլիարդ օգնություն:
-
ՀՀ նախագահի աշխատակազմը՝ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների մասին՝ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) ՀՀ նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020-ի հուլիսի 13-ին:
-
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը վճռական է՝ անդրադառնալու հայ-ադրեջանական հակամարտությանը, փորձելու հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա և մնա հայկական ասել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի միջև տեսակապի միջոցով փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հաղորդել է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը: Ալիևը շնորհավորել է Էրդողանին մահմեդական Կուրբան Բայրամ տոնի առիթով, կողմերը գոհունակություն են հայտնել երկու պետությունների համագործակցության մակարդակից:
-
Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով:
-
Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է դիտարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը` «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում՝ հուլիսի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է english.alarabiya.net-ը:
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանն ու 7 կետերին: