-
Երկու դատավոր է առաջադրել իր թեկնածությունը Դատավորների ընդհանուր ժողովին՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար։ Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի փոխանցմամբ՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածությունը առաջադրելու մասին դիմումներից մեկը ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից, մյուսը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։ Հուլիսի 31-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ կընտրվի նրանց թեկնածուն։
-
The Washington Post-ը քննադատել է Ադրբեջանի նախագահին` որակելով անզուսպ բռնապետ, որի գործողությունները սեփական ընդդիմախոսների դեմ մտահոգիչ պետք է լինեն բոլորի համար:
-
Նյու Յորքի ֆոնդային բորսայում այսօրվա սակարկությունները մեկնարկել են բոլոր առաջատար ինդեքսների կտրուկ անկմամբ։
-
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով՝ Դոնբասում իրավիճակի կարգավորման գծով եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայից այսուհետ ներկայացնելու է առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետաձգման հնարավորությունը։
-
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 30-ին տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։
-
Երեկ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի միանգամից 10 աշխատակից է ազատել աշխատանքից։
-
Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում լավ կառավարման գլոբալ ստանդարտի իրականացման գործում՝ տեղեկացնում է «USAID Armenia»-ն «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով աշխատանքից ազատվել են Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյա: Որոշումները հրապարակվել են e-gov.am կայքում։
-
Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, մենք 18 թիվը կփակեինք երկնիշ տնտեսական աճով, առաջին եռամսյակը երկնիշ էր, արդեն տեսանելի էր նման հնարավորություն՝ 3 հեռուստաընկերություններին հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: