-
Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանության լրատվական ծառայությունը:
-
Հայաստանում, կարելի է համարել, որ կորոնավիրուսի համաճարակի պիկը եղել է հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:
-
Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է՝ «Jerusalem Post»-ին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ ակնկալիքներ ունի՞, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
-
-
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը, հայտնում է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
-
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ:
-
Հայաստանը քննարկում է օգոստոսի 12-ից արտակարգ դրության երկարացման հարցը՝ պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
-
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հուլիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել՝ եթերային տաղավարներում դիմակներ կրելու՝ պարետատան պարտադիր պահանջի հարցով:
-
Մինսկը Կրեմլին չի տեղեկացրել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարակվել է կորոնավիրուսով: Լուկաշենկոն երեքշաբթի հայտարարել էր, որ բժիշկներն իր մոտ կորոնավիրուսի վարակ են գտել, սակայն հիվանդությունն առանց ախտանշանների է ընթացել: