-
«ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք խոսել ենք երկրում արմատական փոփոխություններ կատարելու մասին, և այս առումով որևէ փոփոխություն մեր տեսակետներում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
-
Համավարակի կայունացումից հետո ԼՀԿ-ն քաղաքական պատասխանատվության հարց է բարձրացնելու՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
Դուբայի իշխանությունները հայտարարել են հուլիսի սկզբից օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները բացելու մտադրության մասին: Այլ պետությունների քաղաքացիները հնարավորություն կունենան Դուբայ այցելել հուլիսի 7-ից:
-
Վրացական ընդդիմադիր «Լելո Սաքարթվելոսթվիս» («Փորձ Վրաստանի համար») կուսակցության գլխավոր քարտուղար Բադրի Ջափարիձեն հաստատել է, որ իրենց կուսակցությունը համագործակցում է 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
-
Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսի շուրջ հյուսվում են դավադրության նոր տեսություններ, որ հենց նա է կազմակերպում ու ֆինանսավորում ԱՄՆ-ում հակաոստիկանական ցույցերը, որոնք սկիզբ են առել սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:
-
«Եթե այն ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ապա՝
Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն, ձեզ եմ ներկայացնում Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակվելիք կարծիքի 60-րդ կետը, որտեղ բառացիորեն նշված է, մեջբերում եմ. «Հայաստանի Սահմանադրության 168( 2) և 169(2)-րդ հոդվածները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների սահմանադրական վերանայումը (ստուգումը):
-
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կալանքից ազատ արձակվելուց հետո շարունակել վերականգնողական բուժումը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
-
Իշխանական պատգամավորները ձեռնպահ են մնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ դատավորի որոշմանը գնահատական տալուց։
-
«Իմ քայլը» խմբակցության իրավաբան պատգամավորները դեռ փետրվարի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես հանրաքվեով կարող է լուծվել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս այս հարցի որոշման կայացում ԱԺ-ի կողմից, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԼՀԿխմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
-
«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Սիրելի հայրենակիցներ, առիթ ունեցել եմ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնելու ոչնչի առջև։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն։ Այն, ինչի մասին բարձրաձայնել եմ իմ հրաժարականի ժամանակ, այսօր իրականություն է դառնում։