-
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի 41 նահանգներում նոր ղեկավարներ նշանակելու մասին:
-
Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման թույլ նախանշաններ կան՝ պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Դաշնակցության ներկայացուցիները նույն հռետորիկայով կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018-ի ամռանը, երբ կառավարության ձևավորումից մեկ-երկու ամիս էր անցել, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Ծայրահեղ ճիշտ եմ համարում մեր որդեգրած քաղաքականությունը՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Լիտվայի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ Հայաստան գործուղելու կարևոր որոշումը։
-
«Ռուսաստանը սպասում է Լուկաշենկոյին հունիսի 24-ին Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին», - Մոսկվայում ռուս-բելառուսական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
-
«Մեծ Բրիտանիան չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում ԵՄ», - հայտարարել է բրեկզիտի գծով ԵՄ հատուկ բանագնաց Միշել Բարնյեն։
-
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի պնդմամբ՝ ամերիկյան տնտեսությունը սկսել է վերականգնվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած ճգնաժամի հետևանքներից։
-
Այսօր խորհրդարան ժամանած մարզպետները հոգու պարտք են համարել անպայման երկու թթու, կծու խոսք ասել Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա նախօրեին հայտարարել էր, որ կառավարության կազմը 100 տոկոսով պիտի փոխել։
-
Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների անփույթ կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: