Մենք այնտեղ ենք, որտեղ մտածում ենք: Հարց. մենք սա մտածել ենք բոլորո՞վ, թե՞ մեր ընդհանրական-ազգային մարմնի մի հատվածով: Հաջորդիվ. մեր ընդհանրական մարմինն ի զորու՞ է այս դիմակայությանը:
Արժանապատիվ կյանք, արժանավայել մահ: Միշտ հավատարիմ ճշմարտությանը: Տեր Աստված աջակից և զորավիգ է այդպիսի ընթացք ունեցողին: Նրան, ով ճանաչում է ճշմարտությունը և ազատ է զանազան սոփեստ մանիպուլյացիաներից:
«Քեզ ի՞նչ է պետք», ու քեզ կամաչեցնի իր հյուրասիրությամբ, մինչև որ երկու-երեք անգամ կողոպտի և ապա խաբի քեզ, որից հետո երբ տեսնի քեզ, կարհամարհի ու երես կթեքի քեզնից։
Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում: Վարակակիրների թվի կտրուկ աճը պայմանավորված է նաև պարետատան կողմից կայացրած՝ անախտանիշ և թույլ ախտանիշներ ունեցող հիվանդների բուժումը տնային պայմաններում կազմակերպելու որոշմամբ, ինչը կիրառելի չէ մեր երկրում կորոնավիրուսի տարածման սցենարի պարագայում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Լոնդոնի, Քեմբրիջի և նյույորքյան «Դելոյթի» գիտնականները վրացի փորձագետների հետ համատեղ մշակում են Վրաստանի տնտեսության զարգացման հետճգնաժամային ծրագիրը, որը կհրապարակվի երկու ամսից:
Ելույթ ունենալով Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթաժողովում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ «Քովիդ-19» կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է դիտարկվի որպես «ժողովրդական պատվաստանյութ»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 4-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը՝ գնահատելով Ռուսաստանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...