Հարավային Ամերիկայում ԱՄՆ-ի քաղաքականությունն անսպասելիորեն իսկական նոկդաուն, գուցե նաև թեթևակի նոկաուտ է ստացել։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն լրագրող Խորխե Խեստոսոյին ասել է, որ ԱՄՆ-ի ու Վենեսուելայի երկխոսությունը լիովին դադարել է՝ բացատրելով, թե ինչու։
Ոչ մի ընդդիմադիր ուժ չէր կարող այսօրվա իշխանության ողջ դեմքը հանրությանը այնպես ցույց տալ, ինչպես համավարակն արեց։ Կորոնավիրուսը շատ դաժան վարվեց ու ընդամենը 2 ամսում իշխանության կառավարման ապաշնորհությունն ամբողջությամբ ջրի երես դուրս բերեց։ ՈՒ Փաշինյանի իշխանությունը, որի հիմքը նախկիններին թիրախավորելն է և նրանցով հանրությանը վախեցնելը, չկարողացավ կռիվ տալ վիրուսի դեմ, մաշվեց ու ենթարկվեց նրան։
Ի՞նչ է նշանակում ապոթեոզ: Աստվածացում: Ի սկզբանե հույն հերոսների ու Հռոմի տիրակալների: Թատրոնում ապոթեոզը ներկայացման վերջին տեսարանն է, երբ բոլոր դերասանները բեմում են: Միով բանիվ՝ զարգացման վերջին փուլը՝ կուլմինացիան: Ամեն ինչի: Կուլմինացիան փոխհարաբերությունների շրջադարձն է, իրավիճակի ավարտը՝ ֆինալը: Ֆինիտա լա կոմեդիա, կամ տրագեդիա:
Եվ մի օրենսգետ, մոտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո հետևից կգամ, ուր էլ որ գնաս»: Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բույն, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի» (Մատթ. 8;19-20)։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...