Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք

    Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար:
  • Գևորգ Պետրոսյանը Փաշինյանի պատահական զանգերն անվանել է «կոմեդիա»

    Գևորգ Պետրոսյանը Փաշինյանի պատահական զանգերն անվանել է «կոմեդիա»

    ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատահական համարներ հավաքելով քաղաքացիներին զանգահարելուն, որը ուղիղ միացմամբ հեռարձակում էր «Արմնյուզ» ՀԸ-ն։ ««Արմնյուզ»-ով կոմեդիա է ցուցադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»․․․Նայեք, բայց չվատանաք»,- գրել է պատգամավորը։
  • Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված են զանգվածային միջոցառումները

    Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված են զանգվածային միջոցառումները

    Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։
  • Ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը

    Ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը

    Ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է այս հղումով՝ տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
  • Ադրբեջանն արգելել է իր քաղաքացիների վերադարձը

    Ադրբեջանն արգելել է իր քաղաքացիների վերադարձը

    Համաձայն ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի՝ Նախիջևանի մաքսային կոմիտեին հանձնարարվել է կասեցնել Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Թուրքիայից Սադարակի անցակետով, ովքեր պետք է Նախիջևանի միջազգային օդանավակայանից մեկնեին Բաքու:Ա րգելվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Նախիջևան, բոլոր տեսակի ավտոմեքենաների մուտքերն ու ելքերը ևս:
  • Ֆրանցիսկոս պապ. Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում

    Ֆրանցիսկոս պապ. Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում

    Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին դիմել է Urbi et Orbi (քաղաքին և աշխարհին) ուղերձով, որն ավանդաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին:
  • Դոնալդ Թրամփ. 100 000 արհեստական շնչառության սարք՝ առաջիկա 100 օրում

    Դոնալդ Թրամփ. 100 000 արհեստական շնչառության սարք՝ առաջիկա 100 օրում

    «Թոքերի արհեստական շնչառության 100 000 սարքերի թողարկում 100 օրում». անցած գիշեր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում՝ արդյունաբերության առջև նման խնդիր դրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` անկեղծորեն խոստովանելով, որ կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող այդ սարքավորումների արտադրության հարցում իր վարչակազմը մինչ օրս չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ ԱՄՆ-ում գործող խոշորագույն ընկերություններից մի քանիսի` նախևառաջ արտադրական հզորություններով օժտված General Motors-ի հետ:
  • Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ

    Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ

    ԱԱՏՄ մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնը երևանյան սուպերմարկետներում արձանագրել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։
  • Նիկոլ Փաշինյանը շարունակում է զանգել քաղաքացիներին

    Նիկոլ Փաշինյանը շարունակում է զանգել քաղաքացիներին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է պատահական հեռախոսահամարներով ու հետաքրքրվում, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում քաղաքացիներն ինչպես են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին: Տեսանյութը հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում:
  • Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արա Դարզիի և Արամայիս Կամալովի հետ

    Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արա Դարզիի և Արամայիս Կամալովի հետ

    Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները և մարտի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, հայ պրոֆեսոր Արա Դարզիի և Մոսկվայի պետական համալսարանին կից բժշկական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Արամայիս Կամալովի հետ։