-
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
-
Նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով համազգային արտակարգ դրություն է հայտարարվել։
-
Առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանն էլ բացասական է, այդ թվում` «Գլորիա» կարի ֆաբրիկայի իտալացի աշխատակցինը՝ հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
-
Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք կարող են տուն գնալ՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
Նոր կորոնավիրուսի տարածման դեմ անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր և գործուն զգուշություն: Հավաքական պատասխանատվություն դրսևորելը հնարավոր է միայն դրա անհատական գիտակցմամբ յուրաքանչյուրիս կողմից:
-
«Միասնական Ռուսաստանի» պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի Սահմանադրության փոփոխությունների նախագծում առաջարկած լրացումից հետո, որ Պուտինին հնարավորություն է տալիս նախագահ մնալ մինչև 2036-ը, change.org պորտալում հայտնվել են կոչեր:
-
Ներդրողների վախը կորոնավիրուսի տարածումից հանգեցրել է արժեթղթերի շուկայում գնանկման ամբողջ շուկայում: Իշխանությունները ձեռնարկում են տնտեսության խթանման միջոցներ, որ բավարար չէ անկումը կանխելու համար:
-
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մարտի 13-ին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
-
Ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար՝ տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
-
Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մարտի 11-ի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության մեջ։