-
«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը,որն անցկացվեց Կանանց միջագային տոնի կապակցությամբ, հնարավորություն ստեղծեց ևս մեկ անգամ արժևորելու հայ կնոջ դերը:
-
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այս մասին հայտարարություն է տարածել Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
-
Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչները՝ Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) ներկայացուցիչները, այսօր՝ մարտի 9-ին, երգի համաշխարհային ստուգատեսի պատվիրակների հետ չեն հանդիպել: Այս մասին տեղեկացնում է Billboard լրատվականը:
-
«ՈՒխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին հանդես կգա ֆին դաշնակահար Օլլի Մուստոնենը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի):
-
Մարտի 2-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողով։ Օրակարգում դրված էր աստղադիտարանի ՀՀ ԳԱԱ համակարգում լինելու հարցը։
-
Նավթի համաշխարհային գներն արագացրել են անկումը: Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում ընկել Է 42,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,74 դոլար:
-
Ֆրանսիայի Ազգային ժողովի 4 պատգամավոր եւ 2 աշխատող են վարակվել նոր կորոնավիրուսով՝ հայտնել է Իլ դե Ֆրանսի առողջապահության գործակալությունը:
-
Կենտրոնական բանկն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։
-
Ափսոսանք եմ հայտնում ArmLur.am լրատվականի հետ օրերս տեղի ունեցած տհաճ դրվագի կապակցությամբ, միաժամանակ լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ եմ անում ըմբռնումով մոտենալ նախագահի թեկնածուների գերհագեցած ժամանակացույցին, առաջնորդվել հանդիպումների ու հարցազրույցների՝ նրանց հետ ձեռքբերված պայմանավորվածություններով և անակնկալ այցերով չխոչընդոտել արդեն իսկ նախատեսված միջոցառումներին թեկնածուների ժամանակին ներկայանալուն։
-
ԱՀԿ-ն տեղեկացրել է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքեր արդեն հայտնաբերվել են 101 երկրներում, վարակվածների թիվը հասել է 105.586: Նախօրեին գրանցվել է 3,610 վարակման նոր դեպք և 71 մահվան դեպք: