ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից

    Կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից

    Փետրվարի 27-ի առավոտվա դրությամբ COVID-19 կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 48 երկրում՝ գրում է South China Morning Post-ը: Միայն վերջին մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ևս 11 երկրում. Բրազիլիայում, Հունաստանում, Պակիստանում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Ալժիրում, Հյուսիսային Մակեդոնիայում, Դանիայում, Էստոնիայում և Վրաստանում:
  • Սերգեյ Կոպիրկին. Միացյալ զորքերի խմբավորումը լուծում է կարևոր առաջադրանքներ

    Սերգեյ Կոպիրկին. Միացյալ զորքերի խմբավորումը լուծում է կարևոր առաջադրանքներ

    ՀԱՊԿ-ի կարևոր տարածաշրջանային բաղադրիչը Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունն է անվտանգության ամրապնդման ոլորտում, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «ՀԱՊԿ-ի դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ:
  • Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

    Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

    ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: ՊՆ նախարարը շնորհավորհել է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը:
  • Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

    Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

    Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Դանիայում, հայտնել է Reuters գործակալությունը: Նա վերջերս էր վերադարձել Իտալիայի հյուսիսի լեռնադահուկային առաողջարանում հանգստանալուց հետո: Տղամարդը տնային կարանտինում է:
  • Միքայել Մինասյանին հրավիրել են ՀՔԾ

    Միքայել Մինասյանին հրավիրել են ՀՔԾ

    ՀՔԾ-ն հաստատում է մամուլում տարածված տեղեկությունը, որ Միքայել Մինասյանին հրավեր են ուղարկել՝ որպես վկա հարցաքննելու համար։ Մինասյանը չի ներկայացել հարցաքննության։ Թե ինչ քրեական գործով է նա վկայի կարգավիճակ ստացել, ՀՔԾ-ն չի մանրամասնում, միաժամանակ հերքելով տեղեկությունը, որ նախկին դեսպանը օրերս Հայաստան է վերադարձել։
  • Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսի շուրջ իրավիճակը

    Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսի շուրջ իրավիճակը

    Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որ հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:
  • Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել

    Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել

    Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Առողջապահության նախարար Եկատերինա Տիկերաձեն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վիրուսը հայտնաբերվել է Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանած 50-ամյա տղամարդու մոտ, որը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
  • Նոր և 91-ի «Այո»-ների ակնհայտ նմանությունը մեծ աղմուկ է բարձրացրել

    Նոր և 91-ի «Այո»-ների ակնհայտ նմանությունը մեծ աղմուկ է բարձրացրել

    1991-ի Անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հեղինակը հայտնի նկարիչ, հանգուցյալ Հենրիկ Մամյանն է, «Ազատությանը» փոխանցեց 90-ականներին տպագրվող «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը։ Լոգոյի այս աղմկահարույց պատմությունը սկիզբ առավ ՔՊ-ի դրամահավաքից հետո, երբ ներկայացվեց ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզչական կողմի լոգոն, որի համար մրցույթ էր հայտարարվել։ Կարճ ժամանակ անց Ֆեյսբուքի օգտատերերը հայտնաբերեցին նոր և 91-ի «Այո»-ների ակնհայտ նմանությունը։
    «Բայց ամենայն հավանականությամբ նա է, որովհետև ինքն էլ ունի զանգեր, իր ալբոմը նայել են այսօր՝ 2009-ին է լույս տեսել. համանման զանգեր ունի, շղթա ունի նկարած, ընդհանուր ոճը իրենն է», - ասաց Նորայր Ենգիբարյանը։
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017-ին` զ
  • Կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելու գաղափարը գրավիչ է, բայց արդյունավետ չէ

    Կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելու գաղափարը գրավիչ է, բայց արդյունավետ չէ

    Հիմա, երբ կորոնավիրուսը դուրս է սպրդել չինական ՙօրորոցից., սահմանները փակելը բավարար չէ՝ նրան կանգնեցնելու համար, գրում է Սեսիլ Տիբերը Le Figaro-ում: Առաջին հայացքից ոչինչ ավելի տրամաբանական չէ՝ կորոնավիրուսը ճանապարհորդում է մարդկանց հետ, տեղաշարժի արգելքը տեսականորեն պետք է սահմանափակի տարածումը: