-
Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքել են անցել խորհրդարան: Քվեների ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արա Շահվերդյանը:
-
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Վարչապետ Փաշինյանը նշել է.
-
Իրանի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ուղևորություններն Իրաք՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով՝ հայտնել է Իրանի Հաջի և ուխտագնացության կազմակերպության ներկայացուցիչը:
-
Անկարան մտադիր է առավել վճռական գործողություններ նախաձեռնել Սիրիայում՝ Իզմիրում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
-
Սահմաններին պետք է հսկողություն իրականացնել, որովհետև կորոնավիրուսն արդեն հարևան երկրում է՝ Aysor.am-ին ասել է համաճարակաբան Հովակիմ Զաքարյանն՝ ընդգծելով, որ ցամաքային սահմանները ևս պետք է լրջորեն հսկվեն։
-
Ֆրանսիան և Գերմանիան պնդում են՝ Իդլիբում անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական գործընթացը՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ լքելով ԵՄ բյուջեի վերաբերյալ չհաջողված գագաթաժողովը:
-
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Ստեփանակերտում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին:
-
Ղազախստանում 100 մարդ է ձերբակալվել մեծ քաղաքներում հակակառավարական ցույցերի ժամանակ: Աջակիցներին փողոց դուրս գալու կոչ էին արել ընդդիմադիր երկու ուժեր՝ նոր ձևավորված Դեմոկրատական կուսակցությունը և «Ժողովրդավարական ընտրությունը»:
-
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկվա հեռախոսազրույցում համաձայնության չեն եկել սիրիական Իդլիբի շուրջ, որտեղ նախօրեին ռուսական ու թուրքական զորքերը փաստացի միմյանց դեմ էին դուրս եկել՝ պաշտպանելով հակադիր ճամբարների:
-
Փետրվարի 16-22-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1800 կրակոց: