ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Սոֆյա Հովսեփյանը՝ Առողջապահության նախարարությանը

    Սոֆյա Հովսեփյանը՝ Առողջապահության նախարարությանը

    ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքում գրել է. «Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը: «Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է չկա»:
  • Լույս չի լինի
  • Կառավարությունը ապրիլի 5-ի հանրաքվեի համար կծախսի 3 միլիարդ դրամ

    Կառավարությունը ապրիլի 5-ի հանրաքվեի համար կծախսի 3 միլիարդ դրամ

    Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու համար ՀՀ ոստիկանությանը ու ԿԸՀ-ին գումար հատկացնել: Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամ, որից ԿԸՀ-ին՝ 2 մլրդ 553 մլն 49 հազար (որից առաջին եռամսյակում՝ 167,071.5 հազար դրամ և առաջին կիսամյակում՝ 2,553,049.0 հազար դրամ):
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում:
  • Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում

    Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում

    Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին:
  • ՄԻՊ–ը նախաձեռնել է սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

    ՄԻՊ–ը նախաձեռնել է սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

    Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով:
  • Պեսկովը մեկնաբանել է Սուրկովի հրաժարականը

    Պեսկովը մեկնաբանել է Սուրկովի հրաժարականը

    Վլադիսլավ Սուրկովն ազատվել է Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնից իր դիմումի համաձայն՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նրանք հանդիպել են, և Սուրկովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն», - ասել է Կրեմլի խոսնակը: Նա ընդգծել է՝ կասկած չկա, որ «Սուրկովի երկար տարիների փորձը և նրա տաղանդը կգտնեն կիրառում»:
  • 8 տարում առաջին անգամ Հալեպի օդանավակայանում վայրէջք կատարեց ուղևորատար ինքնաթիռ

    8 տարում առաջին անգամ Հալեպի օդանավակայանում վայրէջք կատարեց ուղևորատար ինքնաթիռ

    «Սիրիական ավիաուղիներ»-ի առաջին ուղևորատար օդանավը վայրէջք կատարեց Հալեպի օդանավակայանում՝ 8 տարում առաջին չվերթն է, որը հաջողությամբ իրականացվեց 9 տարի շարունակվող սիրիական պատերազմի հետևանքով քարուքանդ արված երկրի երբեմնի տնտեսական կենտրոն Հալեպում:
  • Թրամփն առաջարկել է համաներել Ասանժին

    Թրամփն առաջարկել է համաներել Ասանժին

    Ըստ բրիտանական պարբերականների, որոնք հղում են անում Ջուլիան Ասանժի փաստաբանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է համաներել Wikileaks-ի հիմնադրին, եթե նա հայտարարի, որ Ռուսաստանն անմասն է ԱՄՆ 2016-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա հարձակումից։ Սպիտակ տունը դեռ չի արձագանքել այս հայտարարություններին:
  • Վախճանվել է Երվանդ Մանարյանը

    Վախճանվել է Երվանդ Մանարյանը

    96 տարեկանում վախճանվել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Երվանդ Մանարյանը։ Նա նկարահանել է վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան» և այլ ֆիլմերի համար, նկարահանվել է հայտնի ֆիլմերում։