Լեյդիզ ընդ ջենթլմեն (տիկնայք և պարոնայք) և ուրիշներ, товарищи и друзья (ընկերներ և բարեկամներ), յու ար ուելքամ (բարի գալուստ) մեր ազատ, անկախ, ժողովրդավար և ինքնիշխան թագավորություն:
Ցուրտ ու մութ ձմեռ էր: Սովետական ռուբլին վերացել էր՝ իր հետ ի չիք դարձնելով էլեկտրականություն, ջեռուցում, հաց, տրանսպորտ, դասական դասակարգեր՝ բանվորություն, գյուղացիություն, մտավորականություն և հազար ու մի բան:
Ասված է շատ հստակ` Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության ծառայությունն իրականացնում է նաև Հայաստանում չորս ամենաբարձրաստիճան պաշտոնյաների պահպանությունը, մինչդեռ այդ չորսն էլ, ըստ էության, աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ:
Արդեն 2020 թ. փետրվարի կեսն է, բայց հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, հատկապես Հայաստանի, ինչպես նաև Իրանի շուրջը, ցանկացած հետազոտող դեռ երկար ժամանակ ստիպված կլինի վերադառնալու ընթացիկ տարվա հունվար։
Ինչու՞ ձեր ընտրած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ ստանում է։ Այս հարցին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը երդվեց. «Էրեխուս արևով եմ երդվում, գործի գնում է»։
Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն‚ բազմիցս քննարկված քաղաքական և իրավական ասպեկտներից‚ առկա սխեմաների շուրջ վերլուծություններից‚ կողմ և դեմ բոլոր հնարավոր սցենարներից բացի‚ ունի բավականին կարևոր մի կողմ ևս‚ որի վրա այնքան էլ ուշադրություն չեն դարձնում։
Լոռու մարզում նոր հէկեր կառուցելու մոլուցքը չի նահանջում նաև այս իշխանությունների ժամանակ: Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից անմիջապես հետո ալավերդցիներին վստահեցրել էր, որ Դեբեդ գետի վրա առանց համայնքի համաձայնության հէկ չի կառուցվի, բայց փաստերն ու գործողություններն այլ բանի մասին են վկայում:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...