Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, հայտնում են ԱԱԾ-ից: Երեկ ԱԱԾ-ն խուզարկություն էր անցկացրել նրա աշխատասենյակում ու իրեր առգրավել:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ և քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը:
Մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» վերնագրով նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Թուրքիան ու Ռուսաստանը, որ աջակցում են 2011-ից Սիրիան ամայացնող կոնֆլիկտի հակառակ կողմերին, կարողացան ամրապնդել համագործակցությունը սիրիական դոսիեով՝ գրում է Պասկալ Էրոն L'Opinion-ում: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարպետացել են կոմպրոմիսների մեջ, հետո էլ դրանք չկատարելու:
1945-ին դաշնակիցները աշխարհը կարգավորեցին «վերևից»: 1989-ին հաղթեց ինքնորոշումը: Այսօր այդ հաջողությունը վտանգի տակ է՝ գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը Der Tagesspiegel-ում:
Այսօր խորհրդարանը քննարկում է մի շատ էական նախագիծ, որը ՍԴ-ի դեմ սկսած արշավի հերթական օղակն է, բայց շատ վտանգավոր, որն անթաքույց նպատակ ունի։ Ամեն ինչ անել, որպեսզի ՍԴ-ն դառնա իզգոյ, այսինքն որոշումների վրա ոչ մի ազդեցություն չունենա։
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին: Նրանք ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...