ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Կուտոյանի հոգեհանգստին մասնակցեցին պետության նախկին ղեկավարները, ներկա պաշտոնյաներ

    Կուտոյանի հոգեհանգստին մասնակցեցին պետության նախկին ղեկավարները, ներկա պաշտոնյաներ

    Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին նախկին իշխանության ներկայացուցիչներ, այժմ պաշտոնավարող անձինք։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Կուտոյանը բացառիկ ազնվություն ունեցող մարդ էր, «որի խոսքը խոսք էր»։
  • Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

    Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

    Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
  • Բեռլինում հանդիպել են Ջոնսոնն ու Պուտինը

    Բեռլինում հանդիպել են Ջոնսոնն ու Պուտինը

    Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Պուտինի հետ առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում ասել է, որ Ռուսաստանը չպետք է կրկնի քիմիական հերթական հարձակումը Բրիտանիայի նկատմամբ, որ եղավ 2018-ին Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դեպքում։
  • Իրանը մտադիր չէ որևէ մեկին փոխանցել խոցված Boeing-ի սև արկղերը

    Իրանը մտադիր չէ որևէ մեկին փոխանցել խոցված Boeing-ի սև արկղերը

    Իրանը մտադիր չէ որևէ մեկին փոխանցել սխալմամբ խոցված օդանավի սև արկղերը՝ հայտարարել է Իրանի հետաքննիչ Հասար Ռեզաեֆարը իրանական հեռուստատեսությամբ։
  • 1. Թրամփի 4 ամենավտանգավոր որոշումները, որ կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան

    1. Թրամփի 4 ամենավտանգավոր որոշումները, որ կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան

    Գալով Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազում ճակատագրական որոշումներ է ընդունել, որ ցնցել են ամբողջ աշխարհը և ունեցել հեռագնա հետևանքներ, սադրել են երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսակցությունները, ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, դարձել են կոնֆլիկտների պատճառ Մերձավոր Արևելքի անկայուն շրջաններում:
  • Խորհրդավոր ռունիական սեպագիրը՝ գլոբալ աղետի վկայություն

    Խորհրդավոր ռունիական սեպագիրը՝ գլոբալ աղետի վկայություն

    Շվեդիայի Ռյոկա բնակավայրում գտնված սեպագիրն ամենաերկար ռունիական գրառումն է, որ դժվար է մեկնաբանել: Հետազոտողների խումբը վերծանել է մի հատված, որ վերաբերում է պաշտամունքին ու կլիմայական աղետներին:
  • Եղանակը կցրտի 3-4 աստիճանով, սպասվում է ձյուն

    Եղանակը կցրտի 3-4 աստիճանով, սպասվում է ձյուն

    Հունվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
  • ԵՄ-ն դատապարտել է Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի աշխատանքների ընդլայնումը

    ԵՄ-ն դատապարտել է Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի աշխատանքների ընդլայնումը

    Եվրամիությունը քննադատել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հետագա հետախուզական և հորատման աշխատանքների Թուրքիայի մտադրությունը:
  • Արթուր Վանեցյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին

    Արթուր Վանեցյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին

    Չկան սփոսանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
  • Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականի պատճառը

    Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականի պատճառը

    Ես կնշեմ երկու պահ։ Առաջինն ու գլխավորն, ինչի մասին ես ասացի, երբ մենք հանդիպում էինք նախագահի հետ ուղերձից հետո, ընթացիկ տարվա հունվարի 15-ին՝ այն մասին, որ ուղերձում ընդգծվել են քաղաքական համակարգի նորացման, հայտնի չափով՝ նույնիսկ երկրում իշխանությունների հակակշռման այնքան մասշտաբային խնդիրներ, դա վերաբերում է և՛ կառավարությանը, և՛ խորհրդարանին, մասամբ՝ նախագահին, դատական իշխանությանը, որ ընդունվեն այդ բոլոր որոշումները, նախագահը պետք է բացարձակ ազատ լինի այն առումով, որ դրանք քննարկի և ընդունի առանց որևէ այլ գործոնների հետ կապված զգուշավորության։