Էռնեստո Վալվերդեի «գահակալության» ժամանակը կատալոնյան «Բարսելոնում» ավարտված է։ Ընթացիկ մրցաշրջանում անվստահ ելույթները, որքան էլ լա լիգայի առաջին հորիզոնականում է (լրացուցիչ գործակիցների հաշվին է 40 միավոր ունեցող Մադրիդի «Ռեալից» առաջ), Սաուդյան Արաբիայում անցկացված Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում բացահայտ ձախողումն ակումբի ղեկավարությանը հարկադրեցին դիմել վիրահատական քայլի՝ հրաժարվել 55-ամյա մասնագետի ծառայությունից, ով այդպես էլ արդյունքի չհասավ եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր խաղարկությունում, եթե չասենք, որ երկու անգամ էլ խայտառակ ձախողեց։