ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Լույս չի լինի

    Լույս չի լինի

    ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին կհոսանքազրկվեն`
    Երևանում՝
    11։00-16։00 Ավանեսովի 1փ. 2 շենքը, Նոր Արեշ 41փ. 68-149; 37փ. 125-135 սեփական տները և 34փ. 125/3 շենքը։
  • Արթուր Վանեցյանը մանրամասնել է, թե ինչ վտանգների մասին էր զգուշացնում

    Արթուր Վանեցյանը մանրամասնել է, թե ինչ վտանգների մասին էր զգուշացնում

    ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Թվիթերում գրել է. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:
  • Նիկոլ Փաշինյանը՝ Քննչական կոմիտեում

    Նիկոլ Փաշինյանը՝ Քննչական կոմիտեում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե և պատասխանել քննիչի հարցերին։ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը։
  • Չինաստանը 2019-ին մարդու իրավունքները խախտող հիմնական երկիրն է

    Չինաստանը 2019-ին մարդու իրավունքները խախտող հիմնական երկիրն է

    Human Rights Watch-ը Չինաստանը անվանել է 2019-ին մարդու իրավունքները խախտող հիմնական երկիր՝ նշելով իշխանությունների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը քաղաքացիների նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
  • Իրաքում հրթիռային հարված է հասցվել ևս մեկ ռազմաբազայի

    Իրաքում հրթիռային հարված է հասցվել ևս մեկ ռազմաբազայի

    Հրթիռային հարված է հասցվել Բաղդադի հյուսիսում գտնվող «Ալ-Թաջի» ռազմաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր, փոխանցում է Reuters-ը: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ պարզ չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար:
  • Ջերմաստիճանը կբարձրանա

    Ջերմաստիճանը կբարձրանա

    Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հունվարի 17-19-ը սպասվում է ձյուն, ջերմաստիճանը հունվարի 15-18-ի գիշերային ժամերին կբարձրանա 6-8 աստիճանով։
  • Չկան ծննդատներ, չկան նաև դրանց հետ կապված խնդիրնե՞ր

    Չկան ծննդատներ, չկան նաև դրանց հետ կապված խնդիրնե՞ր

    Առողջապահությունն այն խիստ կարևոր ոլորտներից է, որտեղ յուրաքանչյուր որոշում և օրենք պետք է, ինչպես ժողովուրդն է ասում, յոթ չափել, նոր մեկը կտրել։ Մինչդեռ այսօրվա կառավարության, որ աչքի է ընկնում իմպուլսիվ որոշումների առատությամբ, գրեթե յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուի այս կամ այն որոշում արժանանում է հանրության մեծ դժգոհությանը։
  • Փարիզը, Լոնդոնը ու Բեռլինը Թեհրանից պատասխան են պահանջում

    Փարիզը, Լոնդոնը ու Բեռլինը Թեհրանից պատասխան են պահանջում

    Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան Իրանի միջուկային համաձայնագրի տարաձայնությունների պարզաբանման պաշտոնական մեխանիզմն են գործարկել, երբ Թեհրանը հայտարարեց, որ հրաժարվում է 2015-ի բոլոր պարտավորություններից: 3 երկրները հայտարարել են, որ Թեհրանի որոշումն այլ ընտրություն չի թողնում:
  • Էրդողանը գնում է Բեռլին, իսկ կգնա՞ն մյուսները

    Էրդողանը գնում է Բեռլին, իսկ կգնա՞ն մյուսները

    Գերմանիան մտադիր է Բեռլինում հունվարի 19-ին Լիբիայի հարցով սամիթ անցկացնել՝ հաղորդում է AFP-ը՝ հղում անելով սամիթի կազմակերպման կառավարական հանձնաժողովի իր աղբյուրներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է իր մասնակցությունը սամիթին:
  • Անահիտ Բախշյանի նամակը Նիկոլ Փաշինյանին

    Անահիտ Բախշյանի նամակը Նիկոլ Փաշինյանին

    Այս քայլով Հայաստանը կհայտարարի իր ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ավելի բարձր մակարդակի մասին. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրի