«ԱԱԾ-ն օպերատիվ բացահայտեց սադրանքի հեղինակին և պարզեց նրա քաղաքական կապերը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով ԱԱԾ-ի պատրաստած տեսանյութը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կոնգրեսմենները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու որոշում կկայացնեն։
Իրանը հունվարի 5-ին հայտարարել է միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու մասին: «Իրանը վերջնականապես հրաժարվում է միջուկային ծրագրերի սահմանափակումներից:
ԱԱԾ-ն հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:
Բրյուսելում հրավիրվել է ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստ, որտեղ քննարկվելու է հունվարի 3-ին Բաղդադում ամերիկացիների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունը, Իրաքի և Իրանի պատասխան գործողությունները:
Հունվարի 5-ին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը` առաջնորդությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Իրաքի խորհրդարանը երեկ երեկոյան կողմ քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի. Իրաքում այս պահին տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը հասնում է 5200-ի:
Մարսի երկրպագուների համար 2020-ը գրավիչ է լինելու: Օգտվելով Երկրի ու Մարսի մերձեցումից, որ երկու տարին մեկ է լինում, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի և ԱՄԷ-ի տիեզերական գործակալությունները ծրագրում են Կարմիր մոլորակ ուղարկել անօդաչու մարսագնացներ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...