ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • «Հարսանիք Թիկունքումը» կէկրանավորվի

    «Հարսանիք Թիկունքումը» կէկրանավորվի

    «Վերջապես կարող եմ արձակուրդս օգտագործել նոր ստեղծագործական աշխատանք սկսելու համար: Այսօրվանից մեկնարկում են «Հարսանիք Թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատրաստական աշխատանքները: 2018-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կլինի բոլոր կինոթատրոնների էկրանին և հասանելի կլինի նաև սփյուռքի մեր հայրենակիցներին»,- գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
  • Մակրոնը շնորհավորեց ֆրանսիացիներին ամանորն ու ոչ միայն

    Մակրոնը շնորհավորեց ֆրանսիացիներին ամանորն ու ոչ միայն

    «Կենսաթոշակային բարեփոխումը ավարտին կհասցվի», իսկ կառավարությանը հանձնարարված է «հնարավորինս արագ կոմպրոմիս գտնել» արհմիությունների հետ վիճարահույց հարցերում:
  • 20 կանխատեսում 2020-ի համար

    20 կանխատեսում 2020-ի համար

    Տասնամյակ առաջ գիտնականները, ֆուտուրիստներն ու կառավարական հաստատությունները իրենց կանխատեսումներն են արել՝ ինչ կլինի 2020-ին, գրում է USA Today-ը:
  • ՌԴ ԱԳՆ-ն ցինիզմ է անվանել ԱՄՆ գործողությունը

    ՌԴ ԱԳՆ-ն ցինիզմ է անվանել ԱՄՆ գործողությունը

    ԱՄՆ-ն նախ հարվածել է Բաղդադի օդանավակայանին և հետո միայն դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման գնահատական տալու համար:
  • Դոնալդ Թրամփ. Սոլեյմանին շատերին էր ծրագրում սպանել

    Դոնալդ Թրամփ. Սոլեյմանին շատերին էր ծրագրում սպանել

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպանված իրանցի հրամանատար Ղասեմ Սոլեհմանին կապ ունի միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների մահվան հետ:
  • Իրանը վրեժխնդիր է լինելու գեներալ Սուլեյմանիի մահվան համար

    Իրանը վրեժխնդիր է լինելու գեներալ Սուլեյմանիի մահվան համար

    Իրանը հայտարարել է որ պատրաստ է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից՝ գեներալ Քասիմ Սուլեյմանիի սպանության համար՝ Twitter-ում գրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
  • Իրանի հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել

    Իրանի հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել

    ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմաննիի սպանությունը հաստատել են նաև Իրանում, երկրի Հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխեն Դավթյան-Գևորգյանը:
  • Իրանում անվանել են «կրակոցի հեռավորության վրա» գտնվող ԱՄՆ-ի բազաների քանակը

    Իրանում անվանել են «կրակոցի հեռավորության վրա» գտնվող ԱՄՆ-ի բազաների քանակը

    ԱՄՆ-ի 36 բազաները գտնվում է Իրանի հասանելիության գոտում, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթեբա Զուլնուրը՝ ամերիկյան հրթիռային հարվածի հետևանքով իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանի սպանությունից հետո:
  • Նիկոլ Փաշինյան. Անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են

    Նիկոլ Փաշինյան. Անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են

    Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որ ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են՝ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը հաջորդող իրադարձությունները:
  • Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը գազատար կառուցելու համաձայնագիր են ստորագրել

    Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը գազատար կառուցելու համաձայնագիր են ստորագրել

    Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը Աթենքում համաձայնագիր են ստորագրել համատեղ գազատար կառուցելու մասին, որը կկոչվի EastMed: 2 000 կիլոմետր ձգվող գազամուղը, որն ամենաերկարն է աշխարհում, Իսրայելից ու Կիպրոսից գազը կհասցնի Հունաստան՝ հնարավորություն տալով Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգակիրները և կրճատել կախումը ռուսական գազից: