-
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը լուրջ ու ծանր է որակել նախօրեին Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։
-
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2020-ի փետրվարի 9-ին:
-
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում դեսպանություն բացելու նախագիծը, հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ «Քիչ առաջ Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։
-
Ֆրանսիայում այսօր սկսվածհամընդհանուր գործադուլը խոշորագույնն է 1995-ից՝ պնդում են արհմիությունները: Առավոտից փակ են Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասը, կաթվածահար վիճակում է երկաթուղիների ցանցը, չեն աշխատում ուսումնական հաստատությունները:
-
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Բրատիսլավայում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:
-
«Բելառուսը չի պատրաստվում մաս կազմել որևէ այլ պետության», - այսօր խորհրդարանի նորընտիր ստորին պալատում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
«Կտրվելուց հետո է երևում միայն ծառի բուն հաստությունը»․ սևակյան այս տողերը թերևս լավագույն ձևով այսօր կհնչեին Մատենադարանում Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրվան նվիրված հանդիսության ժամանակ:
-
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը նպատակաուղղված է լուծել նախորդ տարիներին Հայաստանում կուտակված շոշափելի խնդիրներ, սակայն «բախվում է քաղաքակրթական խոչընդոտների»։
-
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարվում է խոսելուց իր սիրելի թեմայից՝ կոկորդիլոսաբուծարանից: Օրերս լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ պարոն մարզպետը հազիվ ու խիստ դժկամ տոնայնությամբ էր շփվում լրագրողների հետ:
-
ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։