-
ԱԱԾ-ն ձերբակալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին՝ կաշառք վերցնելու գործով։ Ձերբակալման լուրի վերաբերյալ ԱԱԾ-ից տեղեկություններ չհաղորդեցին՝ խոստանալով նորություն լինելուն պես հրապարակել։
-
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշում է, որ ԲՀԿ-ն սկսեց բողոքել ՀՀ-ում ներդրումային միջավայրից, երբ մեղադրանք առաջադրվեց «Մուլտի Գրուպի» ղեկավարին՝ չարաշահումների համար:
-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում փաստը, որ Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ քաղաքապետի հետ հանդիպում ունեցած մարդիկ ԱՄԷ պաշտոնական ներկայացուցիչներ են եղել:
-
Մեր ասելիքն ավելի ընմբռնելի է դառնում մեր գործընկերների համար՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային։
-
Սլովիակիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովից առաջ Բաքուն շրջանառության մեջ է դրել դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Նիստին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ նախատեսված է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը:
-
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդությունը։
-
Խորհրդարանի նիստն այսօր ուղեկցվեց «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների բանավեճով։ Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում պատգամավորները նախ ներողություն էին խնդրում թեմայից շեղվելու համար ու արձագանքում միմյանց հասցեին հնչող մեղադրանքներին։
-
Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Արցախ է հրավիրում՝ մուղամ լսելու։ Տիկին Հակոբյանը հրավերը հնչեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին։ «Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ:
-
Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի պլենումը քննարկել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի դիմումը և վճռել է, որ խորհրդարանը ցրելու առաջարկը համապատասխանում է Սահմանադրությանը: