-
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նոյեմբերի 11-ի կարգադրությամբ մարզպետարանի 14 աշխատակիցներ պարգևատրվել են՝ 13-ն աշխատավարձի 100 տոկոսի, 1-ը 50 տոկոսի չափով:
-
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Facebook-ում անդրադարձել է գործարար Խաչատուր Սուքիասյանի այսօրվա հայտարարություններին։
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը:
-
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն 2020-ի հունվարի 8-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարել է ինքնալուծարման մասին: Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալը նիստի ժամանակ ընթերցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումը՝ խորհրդարանի ինքնալուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
-
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պնդում է, ոչ թե հայկական, այլ թուրքական կողմը պետք է հաստատի կամ հերքի Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերի հրապարակման իսկությունը:
-
Մեկ միասնական փաթեթ ունենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգ կա՝ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման համար:
-
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացավ։
-
ՍԴ-ն կոնկրետ ո՞ր գործով, ո՞ր որոշումով չի վայելում հանրության վստահությունը, որ ուզում եք ազատվել ՍԴ դատավորներից, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
-
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը տեղեկացրել է.
«Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել ամերիկյան ռազմանավերի և ինքնաթիռների միջոցով Հոնկոնգ այցելելու ԱՄՆ-ի հայցերի քննարկումը»: