ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • «Անուշ»` կոմիտասյան մեղեդիներով

    «Անուշ»` կոմիտասյան մեղեդիներով

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի կատարմամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 19։00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը՝ կոմիտասյան մեղեդիներով:
  • Պուտինի աշխատանքը՝ հրահալոց

    Պուտինի աշխատանքը՝ հրահալոց

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արձակուրդային օրեր չունի, ուստի նրա համար Ամանորը՝ դեկտեմբերի 31-ը, նույնպես աշխատանքային օր է՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով դեկտեմբերի 31-ը արձակուրդային օր դարձնելու քննարկումների նպատակահարմարության հարցին:
  • Ընտրություն վատի ու վատագույնի միջև

    Ընտրություն վատի ու վատագույնի միջև

    Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը դեկտեմբերի 8-ին է: Ընթանում է թեժ ընտրարշավ, առաջադրված երկու թեկնածուները՝ Սահակ Մաշալյանը և Արամ Աթեշյանը ամեն օր ժողով են գումարում՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
  • ԵՄ երկրները ծրագրում են շրջանցել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

    ԵՄ երկրները ծրագրում են շրջանցել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

    Մեխանիզմը ստեղծել են Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:
    6 երկիր միացել է վճարման մեխանիզմին, որը թույլ է տալիս առևտուրը Իրանի հետ՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները, նոյեմբերի 29-ին, հայտնում է DW- ն:
  • Ուկրաինայի առաջին նախագահը խորհուրդներ է տվել Զելենսկիին

    Ուկրաինայի առաջին նախագահը խորհուրդներ է տվել Զելենսկիին

    Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը մի քանի խորհուրդ է տվել նախագահ Վլադիմիր Զելենսկիին, թե ինչպես իրեն դրսևորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ` նորմանդական ձևաչափով (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա) գագաթաժողովում:
  • Որքան ու ինչ հարկեր են վճարում քաղաքացիներն իրենց աշխատավարձերից և որքանով են աճելու հարկերը

    Որքան ու ինչ հարկեր են վճարում քաղաքացիներն իրենց աշխատավարձերից և որքանով են աճելու հարկերը

    ՀՀ աշխատող քաղաքացիները Հայաստանին իրենց աշխատավարձից վճարում են եկամտային հարկ, սոցիալական՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար ու 1000 դրամ դրամաշնորհների վճար: Այժմ, առողջապահության նախարարությունը նոր հարկատեսակի նախագիծ է մշակել. աշխատողներն իրենց աշխատավարձից 4-6 տոկոս պետք է վճարեն չաշխատողների բուժման համար՝ սկսած 2022-ից:
  • Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի «դուխով» քաղաքացիությունից

    Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի «դուխով» քաղաքացիությունից

    Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի «դուխով» քաղաքացիությունից:
  • Հունաստանի պատվիրակությունը սկանդալով հեռացել է Էրդողանի մասնակցությամբ միջոցառումից

    Հունաստանի պատվիրակությունը սկանդալով հեռացել է Էրդողանի մասնակցությամբ միջոցառումից

    Հունաստանի պատվիրակությունը ՝ էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիոս Իկոնոմուի գլխավորությամբ, սկանդալով է հեռացել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարություններին» ի պատասխան:
  • Արմավիրում Գարեգին Նժդեհի հուշատախտակը հանվել է

    Արմավիրում Գարեգին Նժդեհի հուշատախտակը հանվել է

    Ռուսաստանի Արմավիր քաղաքի ՀԱԵ տարածքում տեղադրված Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է՝ լրատվամիջոցներին հայտնել է ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը խոր վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
  • Եվրոպայի 2020-ի առաջնության խմբերը

    Եվրոպայի 2020-ի առաջնության խմբերը

    Բուխարեստում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի 2020-ի առաջնության վիճակահանությունը, ձևավորվել են հետևյալ խմբերը՝
    A խումբ՝ Թուրքիա, Իտալիա, Ուելս, Շվեյցարիա
    B խումբ՝ Դանիա, Ֆինլանդիա, Բելգիա, Ռուսաստան
    C խումբ՝ Նիդերլանդներ, Ուկրաինա, Ավստրիա, Փլեյ-օֆֆ (Վրաստան-Բելառուս, Հյուսիսային Մակեդոնիա-Կոսովո հաղթողը)