-
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ կոչ է արել ժողովրդին և գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից և վերադառնալ թուրքական արժույթին:
-
Մեզ դատարանից մղում են դուրս: Այսինքն` բառիս բուն իմաստով մեր նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում, մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումներն այլևս փակված են, և դրանք պետք է ման գալ կամ փողոցում, կամ քաղաքական հարթակներում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
-
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին՝ շեշտելով, թե նա կանխակալ վերաբերմունք ունի իրենց պաշտպանյալների նկատմամբ:
-
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց այսուհետ առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
-
Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպանական կողմը բացարկ հայտնեց գործում ներգրավված մյուս դատախազ Կարեն Բիշարյանին:
-
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այսօր նախագահ ընտրեց ԼՀԿ-ի առաջադրած թեկնածու Հայկուհի Հարությունյանին:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրղըզստան՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
-
«Պահպանենք մեր ազգային մշակույթը». ահա այս սկզբունքով և գաղափարով էլ ստեղծման օրից արարում է «Ակունք» ազգագրական համույթը։
-
«Ժամանակը» գրում է. «Դեկտեմբերի 3-ի ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ կարող է քննարկվել դատավորներին նախատեսված տարիքից շուտ թոշակի ուղարկելու կառավարության նախագիծը:
-
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փոխադարձ դժգոհություններ են ներկայացրել միմյանց՝ Բեռլինյան պատի քանդման 30 ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ՝ գրում է The New York Times-ը: