-
Երկուշաբթի լուսաբացին գողերը մտել են Դրեզդենի Grünes Gewölbe («Կանաչ կամար») թանգարան, որտեղ պահվում է ադամանդների ու թանկարժեք քարերի Եվրոպայի ամենամեծ հավաքածուն:
-
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անցյալ` 2018 թ. դեկտեմբերի 16-ին www.kp.ru-ին տված հարցազրույցում պատասխանելով «Մեզ հետ Հայաստանը ռազմավարական դաշնակից է, ինչու՞ մենք 2016 թվականին ամերիկացիներին թույլատրեցինք այնտեղ կառուցել 3 կենսաբանական լաբորատորիա» հարցին, բառացի ասել է հետևյալը.
-
Նաիրի Հունանյանի ցուցմունքների հիման վրա կալանավորվեցին նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը և Ռ. Քոչարյանի մի շարք կողմնակիցներ: Անձամբ Ռ. Քոչարյանի հասցեին հնչեցին ահաբեկչությանը մասնակից լինելու իրականում բացահայտ մեղադրանքներ:
-
Ինչպես տեսնում եք‚ Երևանում թափառող կենդանիների խնդիրը «լուծվել է»։ Լուսանկարն արվել է քաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում։ Թափառող շները սկսել են շրջել ոհմակներով‚ հարձակվում են մարդկանց վրա‚ կծում նրանց‚ նույնիսկ սկսել են ջուր խմել ցայտաղբյուրներից‚ հոշոտել կենդանաբանական այգու կենդանիներին։ Շատ շուտով նրանք կսկսեն երթևեկել տրանսպորտով‚ մտնել խանութներ և այլն‚ և այլն։
-
Այս մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» հանրահայտ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արդյունավետությամբ գերազանցել է Մադրիդի «Աթլետիկոն» ու «Միլանը», բունդեսլիգայում խփել այնքան գոլ (16), որքան «Արսենալն» ու «Մանչեստր Յունայթեդը»` ավելի անցկացրած լինելով ընդամենը մեկ հանդիպում։
-
Հասարակությունն այս օրերին ակտիվորեն քննարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի ունեցած խաշկերույթը, ինչը հատկապես կարևորվել է անձամբ Միրզոյանի «պարզաբանումից» հետո, թե որտեղ ու ինչ պայմաններում է խաշ կերել:
-
Եվրո-2020-ի որակավորման փուլի խմբային խաղերի ու այս երեքշաբթի-հինգշաբթի եվրոպական հեղինակավոր երկու խաղարկությունների արանքում եվրոպական ֆուտբոլի ներքին առաջնություններն ունեցան տուրային ընդամենը մեկ հանդիպում։ Առնվազն առաջին երկու հորիզոնականների կտրվածքով դրանք տեղաշարժերի չհանգեցրին, սակայն դա չնշանակեց թե հանդիսատեսն անմասն մնաց սուր, իր լարվածության մեջ երբեմն խելահեղության հասնող պայքար ըմբոշխնելուց։
-
2020 թ. պետական բյուջեից հետո տնտեսագետների ուշադրության կենտրոնում այժմ էլ Երևանի հաջորդ տարվա բյուջեն է, որը նույնպես հեղափոխականությամբ աչքի չի ընկնում:
-
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ հետ զրուցել ենք դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագրի մասին:
-
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվում է նոր ներկայացմամբ: Դեկտեմբերի 5-ին և 6-ին Արամ Մխիթարյանի բեմադրությամբ կներկայացվի Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք դիակ» մեկ գործողությամբ կատակերգությունը: «Թանկարժեք դիակը» 2017-ին թարգմանվել է ռուսերեն ու հրատարակվել Մոսկվայի «Երիտասարդական թատերական ֆորում-3» լավագույն պիեսների ալմանախում: ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆԸ նշեց, որ իր հաջողությունը կիսում էր Վանաձորի թատրոնի դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը, կարելի է ասել՝ յուրաքանչյուրն իր պիեսով ներկայացրել է Հայաստանը: