ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Լույս չի լինի

    Լույս չի լինի

    ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին կհոսանքազրկվեն`
    Երևանում՝
    11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 3-րդ թաղ. 7 շենքը:
  • Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մաքրել Հայաստանն աղբից

    Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մաքրել Հայաստանն աղբից

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մաքրել Հայաստանն աղբից։
    «Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Մաքրենք Հայաստանը աղբից»,-Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
  • Հայաստանին և Ադրբեջանին նախապատրաստում են խաղաղության

    Հայաստանին և Ադրբեջանին նախապատրաստում են խաղաղության

    «Հայաստանին և Ադրբեջանին նախապատրաստում են խաղաղության»՝ վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել «Կոմերսանտ»-ը:
  • Լևոն Սարգսյանը կալանավորվել է

    Լևոն Սարգսյանը կալանավորվել է

    Ռուսաստանի դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ այս ընթացքում Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը քննարկելու շրջանակում՝ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
  • Ռումինիայի նախագահը հաղթում է նախագահական ընտրություններում

    Ռումինիայի նախագահը հաղթում է նախագահական ընտրություններում

    Էքզիթ փոլի տվյալներով՝ Ռումինիայի արևմտամետ նախագահ Կլաուս Յոհաննիսը նախագահական ընտրություններում հաղթում է նախկին վարչապետ Վիորիկա Դանչիլային:
  • Տաքանում ենք

    Տաքանում ենք

    Նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։ Ավտոճանապարհներն անցանելի են:
  • Պուտինը ելույթ է ունեցել «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում

    Պուտինը ելույթ է ունեցել «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում ասել է, որ կուսակցությունը «պարտավոր է առաջնահերթություն համարել շարքային քաղաքացիների և Հայրենիքի շահերը»:
  • Մանկական Եվրատեսիլում Հայաստանը 9-րդն է

    Մանկական Եվրատեսիլում Հայաստանը 9-րդն է

    «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչը արդեն երկրորդ տարին: Մրցույթին մասնակցում էր 19 երկիր։
  • Գրական մրցույթի մրցանակակիրները

    Գրական մրցույթի մրցանակակիրները

    Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հրապարակվել են գրական մրցույթի արդյունքները։
  • Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերությունները չկայացած հանդիպումների պատնություն են

    Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերությունները չկայացած հանդիպումների պատնություն են

    «Ռուսները հաճախ են ձգտել Ֆրանսիայի հետ մերձեցման: Բայց ֆրանսիացիները հազվադեպ են փոխադարձություն դրսևորել, իսկ երբ դրսևորել են, ռուսներն են հեռացել: Միակ բացառությունը ֆրանկ-ռուսական դաշինքն է (1892-1917):