ԵՄ խորհրդի նախկիննախագահ Դոնալդ Տուսկն ընտրվել է Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ:
Ֆրանսիայի թերթերը գրում են նորմանդական քառյակի սամիթի նախապատրաստման մասին, որ դեկտեմբերի 9-ին կայանալու է Փարիզում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:
Իսրայելը հայտարարում է, որ տասնյակ հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին, նաև Իրանի զինված ուժերին, որ Սիրիայի տարածքում են: Իսրայելցի զինվորականների խոսքով՝ հարվածը պատասխանն էր Իսրայելի հրթիռակոծման՝ Իրանի ստորաբաժանումների կողմից:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ նոյեմբերի 20–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
«Վրացական երազանք» խմբակցությունից դուրս եկած 12 պատգամավորները քննարկում են առանձին խմբակցություն ստեղծելու հարցը՝ հայտարարել է խորհրդարանի նախկին փոխխոսնակ Թամար Չուղոշվիլին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Վարչապետի այցը սկսվել է Վենետիկից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...