Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2050 թվականի համար ուտոպիստական կանխատեսում էր արել, ասելով, թե ՀՆԱ-ն կտասնհինգապատկվի, բայց դրան հասնելու համար յուրաքանչյուր տարի առնվազն 9,5 տոկոս միջին տնտեսական աճ պետք է գրանցել, մինչդեռ 2020-ի բյուջեով դրա կեսն է նախանշվում: