Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթանում է մեկ անձի`վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը: Նա նշեց, որ դատավորները վարչապետի համար անցանկալի որոշում կայացնելու դեպքում ենթարկվում են ճնշումների:
Երևանի քաղաքային իշխանություններն ասում են` Երևանի 2020-ի բյուջեն ավելանում է, բայց քաղաքում չենք նկատում ոչ մի առաջընթաց՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Իրանում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում մահացել է 27 մարդ՝ հայտնում է Al-Hadath հեռուստաընկերությունը: Բողոքի ակցիաներ են 93 քաղաքում:
Ինձ և իմ տեղակալներին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, և դրան շատ դրական եմ վերաբերում՝ ասել է ռազմական տեսուչի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատված Մովսես Հակոբյանը:
Ակադեմիական ազատության հետ կապված դասախոսների հիմնական թեզն այն էր, որ կլինեն նշանակովի, կառավարվող դեկաններ, և կտանեն նախարարության գիծը։ Մինչդեռ մենք ընդունել ենք մի շարք բուհերի ռեկտորների այդ փաստարկը, և նախագծում այդ փաստարկը փոփոխված է, դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Այս իշխանության հիմնական սկզբունքն ամենասկզբից եղել է այն, որ մենք ասել ենք՝ չկա որևէ հարց, որ չի կարող քննարկվել, և չկա այնպիսի մի իրավիճակ, որտեղից լուծումներ չենք կարող գտնել, դասախոսների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Մովսես Հակոբյանի՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով գալը չէր կարող կապ ունենալ իր պաշտոնանկության հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ատոմակայանը չգործարկելու համար մեզ փող էին առաջարկում՝ «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով այն միջազգային ճնշումներին, որոնց ենթարկվել է Հայաստանը 1993-ի գարնանը, երբ որոշում է կայացվել վերագործարկել աշխատանքները դադարեցրած Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ)։
Կիրակի օրը Բելառուսում անցկացված խորհրդարանական ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին՝ Մինսկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...