ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Ավան՝ 4-րդ փողոցի սեփական տները, Ավան՝ 4-րդ փողոցի 2, 3 նրբանցքների սեփական տները, Ն.Սաֆարյան փ. 10/1, 10/12, 12/3, 12/4, 12/8, 12/20, 12/21, 12/28 սեփական տները:
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը մեծ մարտահրավեր է երկու երկրների հարաբերությունների համար:
«Հրապարակը» գրում է. «Բողոքի ակցիաների արդյունքում ինչ-որ հարցերում նախարարությունը վերանայե՞լ է իր մոտեցումները, ասենք՝ հայ առաքելական եկեղեցու պատմության մասով վերջնական որոշում կա՞․ հարցրինք ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին:
ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցը բավականին զգայուն է ու մենք դրան չենք վերաբերվում որպես բիզնեսի, երեկ ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ հարցը գործընկերների հետ քննարկումների օրակարգում է:
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևը ամոթալի քայլ էր՝ երեկ Վաշինգտոնում հայտարարեց Թուրքիայի նախագահը, հույս հայտնելով, որ Սենատն «այդ սխալը չի կրկնի»:
Դեսպանատան պաշտոնյաները բնականոն դիվանագիտական գործունեության շրջանակում հանդիպումներ են ունենում տարբեր տեսակետների ու գաղափարների հարող քաղաքական կուսակցությունների հետ՝ այսպիսին է ԱՄՆ դեսպանատների աշխատաոճը ամբողջ աշխարհում՝ պատասխանեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը «Ազատության» հարցին՝ շարունակակա՞ն են լինելու դեսպան Լին Թրեյսիի հանդիպումները ՀՀԿ-ի հետ և ի՞նչ այլ կուսակցությունների հետ է նա ծրագրում հանդիպել:
Հեռախոսազանգից ու կոպիտ նամակից հետո Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում ստացան իրենց ցանկացածը՝ յուրաքանչյուրն իր գերակայություններով: Բայց հաջորդ խնդիրը, որ նրանք պիտի քննարկեն Սպիտակ տանը, ավելի պինդ ընկույզ է:
Ձմռան ամիսներին գազի գինը չի բարձրանա: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...