-
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։
-
Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Ադրբեջանի դրոշի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն:
-
Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանությանը՝ նշելով, որ աղոթում է նրանց և Սիրիայի քրիստոնյա համայնքի համար:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Քննարկումը վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը:
-
Քիչ առաջ եղավ համատեղ նիստ և նիստում պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասն ընդամենը երեք դեմով որոշում կայացրեց, որ պետք է միանա ուսանողական շարժմանը և գործադուլ հայտարարեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը:
-
Ես 800 ժամից ավելի պարապում եմ և դրա դիմաց ստանում կոպեկներ, հիմա հարց եմ բարձրացնում. կրճատեք իմ ժամերը, տվեք ինձ կես դրույք, բայց՝ ոչ հայերենի հաշվին՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը:
-
Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԵՄ տարածքում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլարի առևտրային գործարք և պատժամիջոցների հետ կապված իրավիճակի լուծման «այլ ճանապարհ», որը Վաշինգտոնը խոստացել է Անկարայի դեմ սահմանել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար՝ հայտնում է The Washington Post-ը:
-
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք տալ:
-
Մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ուսանողական շարժմանը։ Երկու ֆակուլտետի դասախոսները պաշտպանում են այդ դասադուլը, որի նպատակը բուհական կրթության մասին օրենքի նախագծում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթը պահպանելն է, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց հայտարարեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։