ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
2019-ի տարեվերջին մի շարք մարզերում պետք է բարեկարգված լինեն ճանապարհներ, փողոցներ, այգիներ, պուրակներ, խաղահրապարակներ, քանի որ 2018-ի սկզբից կառավարությունը բազմաթիվ սուբվենցիաներ է տրամադրել մարզերին։
Մենք ապրում ենք աբսուրդի իրականությունում։ Այն, ինչ այս օրերին ենք լսում ու տեսնում, դժվար է առողջ դատողության պրիզմայով բեկել։ Անունը քարոզարշավ է, բայց միմյանց հանդեպ ատելություն է հորդում։
Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, օրերս տարբեր ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում խիստ քննադատության արժանացավ։
Շատ լավ եմ հիշում, թե ժամանակին բողոքի ինչ մեծ ալիք էր բարձրացել ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ աշխատանքային ժամերին «Ֆեյսբուք» սոցցանցում գրառումներ կատարելու փաստը: Աշոտյանը, որի խնդիրն աշխատելն էր, տրվել էր խաղ ու պարի, և մեղադրանքներն էլ ճշմարտության որոշակի չափաբաժին ունեին:
Եզդիների ազգային միության նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ դժգոհ է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին եզդիների ներգրավվածությունից։
Երկար ճանապարհ դուրս գալուց առաջ մարդատար մեքենաները համապատասխան տեխնիկական զննում են անցնում, նոր միայն սկսում ընթացքը: Եթե ավտոմեքենան թեթև անսարքություն ունի, ինչը կարող է դույզն-ինչ կասկածի տակ դնել ուղևորների անվտանգությունը, այն տեղից շարժվելու իրավունք չունի:
Հայաստանի գլխավոր դատախազությունը արձագանքել է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե որոշ ՔՊ-ական թեկնածուներ գումարներ են տալիս համայնքապետերին՝ ընտրություններում իրենց օգնելու համար։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...