Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի հիշատակը։ Լռության րոպեով հարևան ազգին համերաշխություն հայտնելու առաջարկը արտահերթ նիստի մեկնարկին արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Հայաստանում արյունաբանությունը զարգացման մեծ հեռանկար ունի։ ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվում է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների հավաքագրման լաբորատորիա։
Հունիսի 13-ին մեկնարկել է «Ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների քայքայիչ գուրծունեության մասին» խորագրով ոչ ֆորմալ քննարկումներ-դասընթացների շարքը։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է 2015 թվականին համայնքային բյուջեի և բնակչությունից գանձվող սպասարկման վճարների միջոցով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման ընթացքը:
ԵՄ-ում տապալման սպառնալիքի տակ է մաքսանենգներին հակազդելու ծրագիրը, ովքեր Միջերկրական ծովով փախստականներին տեղափոխում են Եվրոպա՝ հաղորդում է Spiegel-ը:
Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը պատրաստվում է ամուսնանալ հեռուստաաստղ Սոֆյա Հելքվիսթի հետ՝ հայտնում է BBC-ն: Նա երրորդ գահաժառանգն է, իսկ նրա ընտրյալը նախկինում աշխատել է որպես մոդել, յոգայի հրահանգիչ և զբաղվել բարեգործությամբ:
Ի պատասխան Գոռ Գևորգյանի 02.06.2015թ. իր ֆեյսբուքյան էջում տեղադրված նյութի, որը հրապարակեցին ինը լրատվական կայքեր, վստահեցնում ենք, որ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ կողմից արտադրվող ապրանքատեսակները մշտապես ենթարկվում են լաբորատոր փորձաքննությունների:
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 12-ին, խորհրդարանում լսումներ են հրավիրված էլեկտրաէներգիայի թանկացման հարցով: Ի՞նչ ենք մենք ակնկալում այդ լսումներից, որ էլեկտրաէներգիան ոչ թե 17 դրամո՞վ կթանկանա, այլ՝ 7:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...