18.02.2015|
12:50
Այսօր Գառնիի գյուղապետարանի մոտ Գառնիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման: Բնակիչների տեղեկություններով` այսօր, ժամը 12:00-ին, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները պետք է հանդիպեն գյուղապետի հետ և ճնշում գործադրեն նրա վրա` ստանալու նրա համաձայնությունը նախագիծն իրականացնելու համար: