Մեզ համար «Եվրատեսիլը» երբեք չի եղել սոսկ միջազգային երաժշտական մրցույթ, մեր ազգի ներկայացուցչի վոկալ տվյալներն աշխարհին ի ցույց դնելու, նրա համար բեմական բեղուն կարիերա ապահովելու հարթակ:
Այս տարվա հունվարի 22-ից կառավարության շենքը պաշարողների պակաս չունի։ Մի տեսակ «հարազատացել» են շենքն ու բողոքողները։ Հունվարի 29-ը ևս այս առումով բացառություն չէր։
Վարդան Պետրոսյանն ապրիլին համաներմամբ հավանաբար ազատ կարձակվի: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է, որ ապրիլին, հավանաբար, համաներում կհայտարարվի.
Հունվարի 29-նա` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն:
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են: Դողու Փերինչեքը կրկին հայտարարել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի դեմ Շվեյցարիայի բողոքի լսումներին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի դիրքորոշումը ներկայացրել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. «Պարոն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարևոր սխալ է թույլ տվել` ասել է Հայաստանի շահերը ներկայացնող հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ժամանակ:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասարը ընդունել է Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ի տնօրեն Լեյլա Յունուսի դստերը` Դինարա Յունուսին, և կոչ արել Բաքվին հարգել մարդու իրավունքները: ԵԽԽՎ նախագահն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի կապակցությամբ:
Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարարին:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...