Pantone Color Institute հետազոտական ինստիտուտը հայտարարել է 2015-ի ամենամոդայիկ գույները՝ գլխավոր գույնն է մարսալան՝ տաք բորդո-շագանակագույնը, որն իր անվանումն ստացել է սիցիլիական նույնանուն գինու պատվին:
2014-ի հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931554 ուղևորի, որը 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Հայաստանի սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանն այսօր դատապարտվեց 12 տարվա ազատազրկման` պետբյուջեից միլիոնավոր դրամների յուրացման մեղադրանքով:
Արթիկի գեղարվեստի դպրոցում բացված նկարչական ցուցահանդեսում ներկայացված են գեղարվեստի դպրոցի, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի սաների աշխատանքները:
«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն գյուղական համայնքներում իրականացնում է «ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում» ծրագիրը։
Քեմբրիջի դքսուհի Քեյթը նորից մտնում է հղի կնոջ դերի մեջ: Մի քանի շաբաթ տևած տոքսիկոզից հետո դքսուհուն ուրախացնում է հասարակության մեջ հայտնվելը և մտերիմների հետ հանդիպումը:
Սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն միտված ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ:
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը պատրաստ է ձեռնարկություն հիմնել սահմանամերձ տարածքներում: Գործարարն այդ մասին ասել է Tert.am-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ եթե ինքն արտադրություն է հիմնել պատերազմական գոտում՝ Արցախում, ոչինչ չի խանգարի նույնն անել սահմանամերձ շրջաններում:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...