Բելգիայում իսկապես ազգանպաստ գործ անող ու լայն ճանաչում ունեցող հայկական կազմակերպություններից մեկը «Նուարդ» մշակութային միությունն է, որը ղեկավարում է ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
«Իրատես de facto»-ն և ես անձամբ քանիցս անդրադարձել ենք սիրիահայերի ցեղասպանության թեմային։ Արդեն հետևում է մնացել ապրիլի 24-ը, հետևում է մնացել նաև Հալեպի և Հոմսի հայկական թաղամասերի ազատագրումը սիրիական բանակի կողմից, թուրքերից ու մյուս վարձկաններից մաքրվել են մեր հայկական Քեսաբի արվարձանները։
Հայաստանի հասարակության մեջ դեռևս ձևավորված չէ պարբերաբար հետազոտվելու ավանդույթը: Այս մասին այսօր հայտարարել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետ Պետրոսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 1988-ից մինչև 2014-ը Հայաստանում ՄԻԱՎ վարակի 1730 դեպք է գրանցվել:
Մասաչուսեթսի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները փաստում են, որ ալկոհոլային խմիչքներ ընդունելիս մարդու օրգանիզմում գոյություն ունեցող բակտերիաներն սկսում են հոսել ստամոքսաղիքային գոտի` բարձրացնելով արյան մեջ տոքսինների մակարդակը: Նման տոքսինները կոչվում են էնդոտոքսիններ:
Ղրիմի Հանրապետության տարածքում օտարերկրացիների կողմից որբ և առանց ծնողական խնամքի երեխաների որդեգրումը ժամանակավորապես կասեցվել է: Այս մասին հաղորդել է Ղրիմի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության մամլո ծառայությունը:
Ռուսաստանում հեռախոսային թեժ գծեր զանգահարող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Մեկ տարվա ընթացքում «Թեժ գիծ» ծառայությունները ստացել են ավելի քան մեկ միլիոն զանգ: Այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Պուդովը:
Ղրիմից թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Սիմֆերոպոլում անցկացված հավաքի մասնակիցները նշել են, որ թերակղզին պետք է դառնա ազգային-տարածքային ինքնավարություն, որտեղ կվերականգնվեն թաթար ժողովրդի իրավունքները։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...