Այսօր մայրաքաղաքում համատիրությունները բավականին անհասկանալի իրավիճակ են ստեղծել բնակիչների համար։ Չի գործում «Համատիրության մասին» օրենքի ոչ մի դրույթ։ Այս խնդրի առնչությամբ երեկ «Իրատես de facto» ակումբում մանրամասներ ներկայացրեց «Մայր հայրենիք» կուսակցության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:
Մոսկովյան պուրակում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ հանրային քննարկումներն ու սոցիալական ցանցերում ծավալված բանավեճերը ստվերել են անգամ քաղաքական վերջին զարգացումները:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հայտնի ելույթից առաջ կոչ էր արել ԱՄՆ-ին՝ Ղարաբաղի հարցում ամերիկյան արժեքներին համապատասխան քաղաքականություն վարել, ելույթից հետո հայտարարել է, թե իրենք ավելին էին սպասում:
Այս պատմության սկիզբը դրվել է 1998 թվականին, երբ Երևանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Սիրվարդ Սարգսյանը ահազանգեց քաղաքապետարան նշված շենքին կից կառուցվող շինության մասին:
Մայիսի 7-ին լրագրողների և գրողների իրավունքները պաշտպանող ռուսական ՊԵՆ կենտրոնը հրապարակել է «Մենք հանդես ենք գալիս հանուն արտահայտման ազատության և դեմ ենք բռնությանը» հայտարարությունը:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, մայիսյան Եռատոնին ընդառաջ մայիսի 7-ին շուրջ 170 երիտասարդներ` Արցախից, Հայաստանից և Վրաստանից, երեք ուղղություններով քայլարշավ են կատարել դեպի բերդաքաղաք Շուշի:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է «շորթման» նպատակով +2475, +2322, +8818, +3712 և, հնարավոր է, այլ կոդերից սկզբնավորված և ընկերության բաժանորդների հեռախոսահամարներին կատարված զանգերի մասին:
Շուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են: Բուժման արդյունքում վերացել են մետաստազները:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում նշված է.
ՈՒկրաինայի իշխանության կողմից Սլավյանսկում իրականացվող հակաահաբեկչական գործությունների արդյունքում երկու կողմից էլ զոհեր կան: Զոհվել է ուկրաինական բանակի չորս զինծառայող: Անջատողականների զոհերի թիվն անցնում է երկու տասնյակից: Երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կան նաև տասնյակ վիրավորներ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...