Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    11.11.2016| 01:11
    ...թե վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն առանձնացնում է այն քաղաքական գործիչների ներկայացրած տնտեսական առաջարկները, որ կարող են օգտակար լինել այս կառավարության գործունեության համար։ Դրանք խորհրդականը քննարկում է նաև վարչապետի հետ։
  • Ասում են...

    Ասում են...

    08.11.2016| 00:22
    ...թե հեռուստաընկերությունների համար նախընտրական գրաքննությունը սկսված է։ Որոշ ԶԼՄ-ներում վերադասավորումներ են, և հիմնական թիրախ են դարձել քաղաքական ձևաչափով հաղորդումները։
  • Ասում են...

    Ասում են...

    04.11.2016| 00:44
    ...թե Սամվել Բալասանյանը վերադառնում է Երևան, քանի որ Գյումրու նորընտիր քաղաքապետը պաշտոնավարելու է մինչև տարեվերջ: ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ում այլևս նրա հետ հույսեր չեն կապում ԱԺ առաջիկա ընտրություններում գոնե 20-30 % ձայն ապահովելու առումով:
  • Ասում են...

    Ասում են...

    01.11.2016| 00:58
    Ասում են նաև՝ դա էր պատճառը, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հարկ համարեց խոսել «քաղաքական մշակույթից և կոռեկտությունից»։
  • Ասում են...

    Ասում են...

    28.10.2016| 00:58
    ...թե ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի ճակատագիրը վերջնական փուլ է թևակոխել։ Ավելի որոշակի է ԾԻԳ-երի խնդիրը, ու թեև որոշակի օպտիմալացում է լինելու, սակայն հիմնական կորիզը պահպանվելու է և միավորվելու է այլ կառույցի մեջ։
  • Ասում են...

    Ասում են...

    25.10.2016| 00:43
    ...թե պետական համակարգում «կտրուկ կրճատումներ» իրականացնելու կառավարության ղեկավարի հրահանգը որոշ ոլորտներ լրիվ այլ կերպ են ընկալել։
  • Ասում են...

    Ասում են...

    21.10.2016| 01:16
    ...թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Սլաբոդկա» թաղամասի իր ձայները, որ մոտ չորս հազար էին, «հալալ» կիսել է երկու մասի` երկու հազարը՝ «Վերածնված Հայաստանին», որի ավագանու ցուցակում հարազատ փեսան էր, մյուս երկու հազարը չի տվել ԲՀԿ-ին, ինչը նախօրոք խոստացել էր Հովիկ Արգամիչին, տվել է «Համախմբում» կուսակցությանը։
  • Ասում են...

    Ասում են...

    18.10.2016| 00:33
    ...թե ԲՀԿ-ում շատ ոգևորված են եղել Տիգրան ՈՒրիխանյանի՝ մանդատից հրաժարվելու հեռանկարով, արդեն իսկ սկսել են գզրոցից հանել իրենց համամասնական ցուցակը, ուր վաղուց իր հերթին է սպասում Վանիկ Էլիզբարյանը` ԲՀԿ մամլո խոսնակը, ու թեև նրանից առաջ մի քանի հոգի կա, սակայն նրանց կպարտադրվեր դիմումներ գրել։
  • Ասում են...

    Ասում են...

    14.10.2016| 00:13
    ...թե «պառլամենտարիզմի հայր» Տիգրան ՈՒրիխանյանին ոչ միայն հազարավորներն են դիմել նամակներով, որ հանկարծ մանդատը վայր չդնի, իրենց չթողնի «որբ ու անչոբան», այլև օրերս «гигант мысли, отец армянской демократии» Տիգրանը հանդիպել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
  • Ասում են...

    Ասում են...

    11.10.2016| 00:36
    ...թե Կարեն Կարապետյանը, որը երբեք չի խզել հարաբերությունները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, վարչապետ նշանակվելուց առաջ հեռաձայնել է Ռոբերտ Սեդրակիչին և տեղյակ պահել «կատարվելիքի» մասին: